ԵՂԻՐ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ

🧐 Եղիր տեղեկացված
Ինչպես պայմանավորվել էինք, այսօր կխոսենք բնակարանի, բնակելի տան, հողատարածքի գործարքների մասին, մասնավորապես՝ մինչև գործարք կնքելը իրականացվելիք պարտադիր գործողությունների, ինչպես նաև խորհուրդ տրվող քայլերի մասիր, որոնք պակաս կարևոր չեն գործարքներից առաջ, որոնցից հետագայում կախված է լինում Գնորդի <<հանգիստը>> 😇։
1․ Առաջին քայլը բնակարանը, տունը կամ հողատարածքը ընտրելուց հետո պետք է լինի ԾԱՆՈԹԱՆԱԼ ձեռք բերվող գույքի <<գաղտնի պատմությանը>> պայմանականորեն այդ տեղեկատվությունը անվանենք <<HouseFax>> (ներողություն օտար բառերի համար 🙂)։ Այսինքն պետք է տեղեկատվություն ունենալ՝
1․ Բնակարանի սեփականատերերի վերաբերյալ, ավելին պետք է ճշտել թե իչպես է ձեռք բերվել նշված բնակարանը, արդյոք դատական գործեր կամ բռնագանձումներ կամ այլ խնդիրներ չեն եղել բնակարանի վերաբերյալ, որպեսզի հետագայում դրանց հետ կապված խնդիրներին պատրաստ լինել, կամ ընհանրապես գործ չունենալ այդ գույքի հետ։
2․ Բնակելի տուն, հողատարածք ձեռք բերելուց առաջ խորհուրդ ենք տալիս պարտադիր ստուգել սահմանները, համեմատել դրանք կադաստրային քարտեզի հետ, քանի որ կարող են հարևան հողամասերի հետ լինել ՀԱՄԱԴՐՈՒՄՆԵՐ, որի արդյունքում կարող են լինել դատական վեճեր, իսկ կադաստրային քարտեզի հետ ամենայն հավանականությամբ կլինեն անհամապատասխանություններ։
Վերը նշված խնդիրներից խուսափելու կամ դրանց պատրաստ լինելու համար անհրաժեշտ է խորհրդակցել համապատասխան մասնագետների հետ։🤝👍👌