Անշարժ գույքի չափագություն
Անշարժ գույքի չափագություն
Ընկերության կողմից կատարվում են անշարժ գույքի չափագրման և հաշվառման աշխատանքներ․ մասնավորապես՝
1․ Հողամասի չափագրություն /կազմվում և տրամադրվում է հողամասի հատակագիծ/ kadastr.am
2․ Շենք շինությունների չափագրություն /կազմվում և տրամադրվում է շինություն հատակագիծ և շինությունների բնութագիր/ kadastr.am
3․ Ինքնակամ շինությունների հաշվառում /կազմվում է հողամասի և ինքնակամ շինությունների հատակագիծ և սահմանված կարգով ներկայացվում է կադաստրի կոմիտե հաշվառման համար/ kadastr.am
Անշարժ գույքի չափագրությունը իրականացվում է հողամասերի և դրանով ծանրաբեռնված շենքերի, շինությունների, դրանց նպատակային և գործառնական նշանակությունների վերաբերյալ որակական և քանակական տվյալների ստանալու համար։
Հողամասի և դրանով ծանրաբեռնված շենք, շինությունների հաշվառումն անշարժ գույքի վերաբերյալ տվյալների ամբողջությունն է, որը ներկայացվում է անշարժ գույքի գծային չափերով (երկարություն, լայնություն, բարձրություն), մակերեսներով և ծավալներով:
Հողամասերը չափագրվում և հատակագիծը կազմում է քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեություն իրականացնող` համապատասխան որակավորում ունեցող անձը, որը իրավունք ունի պատվիրատուից պահանջելու կատարվող աշխատանքներին վերաբերող անհրաժեշտ նյութերը, գործունեությունն իրականացնելու նպատակով, ինչպես նաև պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգից ստանալու անհրաժեշտ տեղեկատվություն։
ք.Երևան,
Kadastr.am