Երբ է ավարտվում ինքնակամ կառույցների հաշվառման ժամկետները
«ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-397-Ն օրենքի պահանջների համաձայն՝ Ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) վերաբերյալ տեղեկությունները և փաստաթղթերը հաշվառման նպատակով Կառավարության որոշմամբ սահմանված կարգով ներկայացվում են Կադաստրի կոմիտե`
- մինչև 2021 թվականի հունվարի 1-ը քաղաքային բնակավայր ընդգրկող համայնքների վարչական սահմաններում կառուցված ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) վերաբերյալ տեղեկությունները և փաստաթղթերը հաշվառման նպատակով Կառավարության որոշմամբ սահմանված կարգով պետք է ներկայացվեն Կադաստրի կոմիտե մինչև 2024 թվականի հունվարի 1-ը.
- մինչև 2021 թվականի հունվարի 1-ը բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքների վարչական սահմաններում կառուցված ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) վերաբերյալ տեղեկությունները և փաստաթղթերը հաշվառման նպատակով Կառավարության որոշմամբ սահմանված կարգով պետք է ներկայացվեն Կադաստրի կոմիտե մինչև 2025 թվականի հունվարի 1-ը:
Հաշվի առնելով, վերը նշված իրավակարգավորումները հորդորում ենք այն քաղաքացիներին ովքեր մինչև 2021 թվականը կառուցել են ինքնակամ շինություններ վերը նշված պահանջների պահպանմամբ դրանք սահմանված կարգով հաշվառել, այլապես օրենքով սահմանված ժամկետի ավարտից հետո դրանք այլևս ենթակա չեն լինի օրինականացման։
Ինքնակամ կառույցների հաշվառման համար կարող եք դիմել մեզ, մեր արհեստավարժ մասնագետների կողմից կարճ ժամանակահատվածում ինքնակամ շինությունները սահմանված կարգով կհաշվառվեն /աշխատանքների որակ երաշխավորւմ ենք/։
Ինքնակամ կառույցների հաշվառման կարգը սահմաված է ՀՀ կառավարության 2022 թվականի հունվարի 5-ի «Ինքնակամ կառույցների հաշվառման կարգը սահմանելու մասին» N 14-Ն որոշմամբ։