Անշարժ գույքի ձեռքբերման ուղեցույց

Ինչ պետք է իմանալ Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույք  ձեռք բերելու համար:

Եթե որոշել եք Հայաստանում ձեռք բերել բնակելի տուն (բնակարան) կամ հասարակական կամ արտադրական օբյեկտ (սպասարկման օբյեկտ, գործարան և այլն), ապա Ձեզ օգտակար կլինի մեր տեղեկատվությունը:

Ստորև հնարավորինս մատչելի կներկայացնենք մեր երկրում անշարժ գույք ձեռք բերելու քայլերը, պետական գրանցման կարգը, ինչպես նաև կտրամադրենք պետական գրանցման վճարների և ծախսվող ժամանակի վերաբերյալ տեղեկատվություն:

Մատչելիության համար ներկայացնենք անշարժ գույքի գնման տարբերակներ:

ՏԱՐԲԵՐԱԿ 1.

Ենթադրենք ցանկանում եք Հայաստանում ձեռք բերել բնակելի տուն կամ բնակարան, ապա տվյալ դեպքում բնակելի տան նկատմամբ գրանցված իրավունքների վերաբերյալ տեղեկանք ստանալու, գործարք կնքելու և պայամանագրից ծագող իրավունքի պետական գրանցման համար ձեզանից կպահանջվի առավելագույնը 7 աշխատանքային օր, իսկ այդ ամբողջ գործընթացի համար դուք կծախսեք միջինում 70,000 ՀՀ դրամ՝

  • 15,000 — 20,000 ՀՀ դրամ – նոտարի կողմից մատուցվող ծառայության վճար,
  • 10,000 ՀՀ դրամ — միասնական տեղեկանք,
  • 25,000 ՀՀ դրամ պետական գրանցման վճար,
  • 20,000 ՀՀ դրամ – պետական տուրքի վճար),

Եթե շտապում եք և Ձեր ժամանակը խիստ սահմանափակ է, ապա կարող եք գույքի սեփականատեր դառնալ ընդամենը 1 աշխատանքային օրվա ընթացքում, տվյալ դեպքում օրենքով սահմանաված վճարների չափը կկազմի՝ 245’000 ՀՀ դրամ

  • 15,000 — 20,000 ՀՀ դրամ – Նոտարի կողմից մատուցվող սակագին,
  • 60’000 ՀՀ դրամ — միասնական տեղեկանք,
  • 150,000 և 20,000 ՀՀ դրամ – պետական գրանցման վճարներ),

ՔԱՅԼԵՐԸ ԸՍՏ ՀԱՋՈՐԴԱԿԱՆՈՒԹՅԱՆ

1. Գույքը վաճառողը կամ գնորդը կամ նրանց ներկայացուցիչը կարող է պատվիրել EP & PARTNERS ՍՊ Ընկերությանը միասնական տեղեկանք ստանալու դիմում ներկայացնել (գույքի նկատմամբ գրանցված իրավունքների և ահմանափակումների վերաբերյալ): Միասնական տեղեկանքի տրամադրման արժեքը կազմում է՝ 

1) Երրորդ աշխատանքային օրը՝     10’000 ՀՀ դրամ

2) Երկրորդ աշխատանքային օրը՝  20’000 ՀՀ դրամ

3) Նույն օրը 2 ժամվա ընթացքում՝  60’000 ՀՀ դրամ

Միասնական տեղեկանք ստանալու դիմում պատվիրելու համար անհրաժեշտ է կապ հաստատել մեր հետ, որից հետո մեր կողմից կներկայացվի միասնական տեղեկանքի դիմում։ Միասնական տեղեկանքը պատրաստ լինելուց հետո այն կուղարկվի Ձեզ էլեկտրոնային եղանակով։

2. Գործարքի կնքում նոտարական գրասենյակում կամ Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակներում:

Սպասարկման գրասենյակներում գործարքը իրականացվում է սահմանված պայմանագրերով (տիպային պայմանագիր), գնորդի և վաճառողի ներկայությունը պարտադիր է:

1) Նոտարի կողմից գործարքի կնքման ծառայության վճար 10’000 -15’000 ՀՀ դրամ:

2) Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակներում գործարքի իրականացման (կնքման) համար վճար չի գանձվում:

3. Գործարքից ծագող իրավունքի պետական գրանցման դիմումի ներկայացում և ավարտական փասատաթղթի «Անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման» վկայականի ստացում:

Պետական գրանցման համար նախատեսված են հետևյալ վճարները:

1) Չորրորդ աշխատանքային օրը՝     25’000 ՀՀ դրամ և 20’000 ՀՀ դրամ պետական տուրք

2) Երրորդ աշխատանքային օրը՝      50’000 ՀՀ դրամ և 20’000 ՀՀ դրամ պետական տուրք

2) Երկրորդ աշխատանքային օրը՝    75’000 ՀՀ դրամ և 20’000 ՀՀ դրամ պետական տուրք

3) Նույն օրը 2 ժամվա ընթացքում՝   150’000 ՀՀ դրամ և 20’000 ՀՀ դրամ պետական տուրք

Եթե առուվաճառքի պայմանագիրը Ձեր մոտ է այն կարող է պետական գրանցման ներկայացվել մեր ընկերության կողմից։

ՏԱՐԲԵՐԱԿ 2.

Եթե ցանկանում եք ձեռք բերել օրինակ 200քմ մակերեսից ավել մակերես ունեցող սպասարկման օբյեկտ կամ գործարան, ապա տվյալ դեպքում 1-ին տարբերակում նշված ընթացակարգերը վերաբերում են նաև այս դեպքին միայն պետական գրանցման վճարի մասով կլինի փոփոխություն:

 Գործարքից ծագող իրավունքի պետական գրանցման դիմումի ներկայացում և ավարտական փասատաթղթի «Անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման» վկայականի ստացում: Պետական գրանցման համար տվյալ դեպքում՝ բացառություն կկազմի պետական գրանցման վճարի չափը:

1) Չորրորդ աշխատանքային օրը՝     25’000 ՀՀ դրամ և 40’000 ՀՀ դրամ պետական տուրք

2) Երրորդ աշխատանքային օրը՝      50’000 ՀՀ դրամ և 40’000 ՀՀ դրամ պետական տուրք

2) Երկրորդ աշխատանքային օրը՝    75’000 ՀՀ դրամ և 40’000 ՀՀ դրամ պետական տուրք

3) Նույն օրը 2 ժամվա ընթացքում՝   150’000 ՀՀ դրամ և 40’000 ՀՀ դրամ պետական տուրք:

Կարևոր է իմանալ, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արգելվում է ոչ ռեզիդենտ համարվող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով ձեռք բերել գյողատնտեսական նշանակության հողամաս: Բացառություն են կազմում այն օտարերկրյա ֆիզիակական անձինք, ովքեր ունեն Հայաստանի Հանրապետությում հատուկ կացության կարգավիճակ: