Հուշարձանների պետական կադաստրի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող հուշարձանների և այլ պետությունների տարածքներում գտնվող հայկական հուշարձանների` պատմական բնակավայրերի, հուշարձանախմբերի (պահպանական միավորների), առանձին հուշարձանների, դրանց մասը կազմող ինքնուրույն տարրերի, դրանց զբաղեցրած տարածքների պահպանական գոտիների հաշվառումը, գրանցումը, գնահատումը, դիտանցումների (մոնիթորինգ) իրականացումն է և, անհրաժեշտության դեպքում, դրանց վերաբերյալ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, իրավաբանական ու ֆիզիկական անձանց հավաստի, մատչելի և օպերատիվ տեղեկության տրամադրումն է:

Հուշարձանների պետական կադաստրի հիմնական խնդիրներն են`

1) հուշարձաններին վերաբերող փաստաթղթերի մշակման համար անհրաժեշտ տվյալների համակարգի ստեղծումը.

2) հուշարձանների բնագավառի օբյեկտների որակական, քանակական և համալիր գնահատումը.

3) հուշարձանների վերականգնման, պահպանության և օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար տվյալների համակարգի ստեղծումը.

4) հուշարձանների վերաբերյալ պատմական տեղեկությունների, կառուցվածքային փոփոխությունների, դրանց լուսանկարների, գծապատկերների, չափագրությունների և տեխնիկական վիճակի մասին տվյալների հավաքագրումը.

5) հուշարձանների բնագավառի օբյեկտներում բնական աղետների ու տեխնածին երևույթների ազդեցության գնահատումը և դրանց հետևանքների վերացման համար տեղեկատվական հիմքերի ստեղծումը.

6) նորահայտ օբյեկտներին հուշարձանի կարգավիճակ տալուց հետո դրանց նկատմամբ իրավունքների պետական գրանցման տեղեկությունների և դրանց պետական հաշվառման փաստաթղթերի ստեղծումը.

7) հուշարձանների օգտագործման նկատմամբ սահմանափակումների, ինչպես նաև սերվիտուտների գրանցումների հաշվառումը.

8) հուշարձանների վերաբերյալ արժանահավատ և լիարժեք տեղեկության տրամադրման մատչելիության ապահովումը.

9) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող հայկական հուշարձանների վերաբերյալ տեղեկությունների ստացումը.

10) հուշարձանների պետական կադաստրի տեղեկատվական բանկի ստեղծումը, որտեղ հավաքագրվում են հուշարձանների պետական հաշվառման արդյունքների հիման վրա ստացված բոլոր տեղեկությունները:

Հուշարձաններին վերաբերող տեղեկությունների հաշվառումը կատարվում է յուրաքանչյուր միավորի համար առանձին, իսկ հուշարձանային համալիրների դեպքում` ինչպես համալիրի, այնպես էլ դրա կազմում գտնվող յուրաքանչյուր միավորի համար:

Հաշվառման տվյալները գրանցվում են հուշարձանների պետական կադաստրի գրանցամատյաններում և փոխանցվում տեղեկատվական համակարգ:

Հուշարձաններին վերաբերող տեղեկությունները հուշարձանների պետական կադաստրի գրանցամատյաններում գրանցվում են` ըստ համայնքի, մարզի և Հայաստանի Հանրապետության` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումը, իսկ այլ պետությունների տարածքներում գտնվող հայկական հուշարձաններինը` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻՀուշարձաններին վերաբերող տեղեկությունները հուշարձանների պետական կադաստրի գրանցամատյաններում գրանցվում են` ըստ համայնքի, մարզի և Հայաստանի Հանրապետության` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումը, իսկ այլ պետությունների տարածքներում գտնվող հայկական հուշարձաններինը` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան

Ստորև ներկայացվում է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկը ըստ բնակավայրերի

https://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB_%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6_%D6%87_%D5%B4%D5%B7%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B5%D5%A9%D5%AB_%D5%A1%D5%B6%D5%B7%D5%A1%D6%80%D5%AA_%D5%B0%D5%B8%D6%82%D5%B7%D5%A1%D6%80%D5%B1%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB_%D6%81%D5%A1%D5%B6%D5%AF