Ինքնակամ Շինությունների Հաշվառում

<<Անշարժ Գույքի Կառավարում>> ՍՊ Ընկերության կողմից ՀՀ օրենսդրության սահմանված կարգով կատարվում են ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ  աշխատանքներ։ Աշխատանքները իրականանացվում են համապատասխան որակավորում ունեցող մասնագետների կողմից, ովքեր ունեն ոլորտի բազմամյա փորձ։

Աշխատանքները կատարվում են հետևյալ հաջորդականությամբ՝

  • Պատվիրատուի հետ կնքվում է <<Ծառայությունների մատուցման պայմանագիր>> /պարտադիր/
  • Կատարվում է գեոդեզիական հանութագրման աշխատանքներ՝ անշարժ գույքի տեղադիրքը կադաստրային քարտեզում ճշգրիտ տեղադրելու համար,  ընդ որում օգտագործվում են միջազգային ստանդարտներին համապատասխան գործիքներ։ /պարտադիր/
  • Չափագրողը հողամասի հանութագրման, ինքնակամ կառույցի չափագրման և արդյունքների փաստաթղթավորման աշխատանքներն իրականացնում է Կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի ապրիլի 8-ի N 75-Ն հրամանի պահանջներին համապատասխան։
  • Կատարվում է շենք — շինությունների ներքի և արտաքին չափագրություն։ /պարտադիր/
  • Կազմվում է Ինքնակամ շինության չափագրության փաթեթ, որը ՀՀ օրենսդությամբ սահմանված կարգով մուտքագրվում է Կադաստրի Կոմիտե, փաթեթի բնօրինակը տրամադրվում է պատվիրատուին։
  • Պատվիրատուի կողմից չափագրման փաթեթի բոլոր տվյալները ստուգելուց հետո, հաշվառման փաթերի վերաբերյալ համաձայնություն ձեռք բերվելու դեպքում, պատվիրատուն և չափագրողը կազմում և ստորագրում են համաձայնագիր։
  • Համաձայնագիրը ստորագրվելուց հետո չափագրողը հաշվառման փաթեթը ներբեռնում է կադաստրի կոմիտե։ Հաշվառման փաթեթը  ներբեռնելու և այն հաստատելու պահից ձևավորվում է չափագրման ծածկագիր և ինքնակամ կառույցը համարվում է հաշվառված Կադաստրի կոմիտեի կողմից։
  • Պատվիրատուին տրամադրվում է ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՇՎԱՌՎԱԾ լինեու վերաբերյալ տեղեկանք, որով հավաստվում է ինքնակամ շինությունը հաշվառված լինելը։

Կարևոր է իմանալ․

  1. Ինքնակամ շինությունը հաշվառելու համար պարտադիր պահանջ է որ այն կառւցված լինի մինչև 2021 թվականը։
  2. Կադաստրի Կոմիտեն չափագրողի կողմից կազմված տվյալները 2021 թվականի օրթոֆոտոհատակագծերի (օրթոֆոտոլուսանկարների) հետ համեմատելով, հաստատում կամ մերժում է ինքնակամ կառույցի հաշվառումը, հետևաբար պարտադիր է, որ չափագրողին տրամադրվի շինության ԿԱՌՈՒՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՃՇԳՐԻՏ ՏՎՅԱԼՆԵՐ՝ հետագայում խնդիրներից խուսափելու համար։
  3. Ինքնակամ կառույցների հաշվառման պայմաններից մեկն այն է, որ դրանք արտացոլված լինեն 2021 թվականի օրթոֆոտոհատակագծերում (օրթոֆոտոլուսանկարներում)
  4. Ինքնակամ կառույցների հաշվառման վերջնաժամկետ է սահմանվել  մինչև 2026 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-ը։

Անհրաժեշտության դեպքում ԱՆՎՃԱՐ կտրամադրվի խորհրդատվություն

Հասցե՝ ք. Երևան, Ազատության 24

հեռ․ +37444477784