Հայաստանի Հանրապետության մարզերը և մարզերի վարչական կենտրոնները
Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանվում է տասը մարզի և մարզի կարգավիճակ ունեցող Երևան քաղաքի:
Հայաստանի Հանրապետության մարզերը և նրանց վարչական կենտրոններն են`
Մարզը | Մարզկենտրոնը |
Արագածոտն | Աշտարակ |
Արարատ | Արտաշատ |
Արմավիր | Արմավիր |
Գեղարքունիք | Գավառ |
Լոռի | Վանաձոր |
Կոտայք | Հրազդան |
Շիրակ | Գյումրի |
Սյունիք | Կապան |
Վայոց ձոր | Եղեգնաձոր |
Տավուշ | Իջևան |
Արագածոտնի մարզն ընդգրկում է Աշտարակի, Ապարանի, Արագածի և Թալինի նախկին վարչական շրջանների տարածքները:
Արարատի մարզն ընդգրկում է Արարատի, Արտաշատի և Մասիսի նախկին վարչական շրջանների տարածքները:
Արմավիրի մարզն ընդգրկում է Արմավիրի, Բաղրամյանի և Էջմիածնի նախկին վարչական շրջանների տարածքները:
Գեղարքունիքի մարզն ընդգրկում է Կամոյի, Կրասնոսելսկի, Մարտունու, Սևանի և Վարդենիսի նախկին վարչական շրջանների տարածքները:
Լոռվա մարզն ընդգրկում է Գուգարքի, Թումանյանի, Սպիտակի, Ստեփանավանի և Տաշիրի նախկին վարչական շրջանների տարածքները:
Կոտայքի մարզն ընդգրկում է Կոտայքի, Հրազդանի և Նաիրիի նախկին վարչական շրջանների տարածքները:
Շիրակի մարզն ընդգրկում է Ախուրյանի, Ամասիայի, Անիի, Աշոցքի և Արթիկի նախկին վարչական շրջանների տարածքները:
Սյունիքի մարզն ընդգրկում է Գորիսի, Կապանի, Մեղրիի և Սիսիանի նախկին վարչական շրջանների տարածքները:
Վայոց ձորի մարզն ընդգրկում է Եղեգնաձորի և Վայքի նախկին վարչական շրջանների տարածքները:
Տավուշի մարզն ընդգրկում է Իջևանի, Նոյեմբերյանի և Տավուշի նախկին վարչական շրջանների տարածքները:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՑԱՆԿ