Իրավունքների պետական գրանցման դիմումների ընդունում
EP & Partners ընկերության կողմից իրականացվում են ՀՀ Կադաստրի կոմիտե ներկայացվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման դիմումիների գրագետ պատրաստում և էլեկտրոնային եղանակով դրանք պետական գրանցման ներկայացում։ Ներկայցվող փաստաթղթերը ստուգվում են, որից հետո միայն ուղարկվում են պետական գրանցման։
Մենք հնարավորություն ենք տալիս Ձեզ առանց Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակներ այցելելու ներկայացնել գույքի նկատմամբ իրավունքների պետական գրացման դիմումներ։
Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման դիմումներ կարող եք ներկայացնել մեր գրասենյակից (բնականաբար առանց հերթի, այդ ընթացքում մեկ գավաթ սուրճ ըմպելով) կամ Ձեր կողմից նախընտրած հասարակական վայրում (օրինակ՝ Ձեր գրասենյակում, զբոսայգում կամ սրճարանում՝ բնականաբար ծառայության համար սահմանված հավելյալ վճարով)։ Ցանկության դեպքում կիրականացվի խորհրդատվություն։
Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման անհրաժեշտության և իրականացման մասին՝
Պետության կողմից ճանաչվում, երաշխավորվում և պաշտպանվում են գույքի նկատմամբ գրանցված իրավունքները և սահմանափակումները։
Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցումն իրականացվում է անշարժ գույքի ռեգիստրների կողմից։
Պետական գրանցումն իրենից ներկայանում է անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի, օգտագործման իրավունքի, հիփոթեքի, հողամասի կառուցապատման, սերվիտուտի, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ գույքային իրավունքների ծագման, դադարման, փոխանցման, փոփոխման պետական գրանցումը, ինչպես նաև անշարժ գույքի տնօրինման, օգտագործման կամ տիրապետման իրավունքների նկատմամբ սահմանափակումների, ինչպես նաև գույքային իրավունքների իրականացման սահմանափակումների կիրառման, փոփոխման, դադարման պետական գրանցումը:
Հասցե՝ ք. Երևան, Ազատության 24
info@kadastr.am
հեռ․ (+374) 41 388 377 ; (+374) 43 388 377